ԼՂՀ նախագահը Մարտունիում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին

ԼՂՀ նախագահը Մարտունիում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - ԼՂՀ ախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է քաղաք Մարտունի և մասնակցել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատալազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը ծաղկեպսակներ է դրել Ավոյի և զոհված ազատամարտիկների հուշարձաններին ու մասնակցել Մարտունու մշակույթի պալատում Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---