8-րդ անգամ անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչվել Սեուլի «Ինչխոնը»

8-րդ անգամ անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչվել Սեուլի «Ինչխոնը»

PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետության գլխավոր օդային դարպասը՝ Սեուլի «Ինչխոն» միջազգային օդանավակայանը 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն օդանավակայանը: Նման որոշում է կայացրել Օդանավակայանների միջազգային խորհուրդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեուլյան ևս մեկ միջազգային օդանավակայան՝ «Իմպխոն», երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է միջին թողունակությամբ օդակայաններից լավագույնը: Միջին են համարվում այն օդակայանները, որոնց թողունակությունը 15 մլն ուղևորից ավելի է տարեկան, սակայն չի հասնում 25 մլն ուղևոր թողունակության:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---