Ստամբուլի Գեզի զբոսայգու առնչությամբ կարող է հանրաքվե անցկացվել

Ստամբուլի Գեզի զբոսայգու առնչությամբ կարող է հանրաքվե անցկացվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Գեզի զբոսայգու խնդրի հավանական լուծումը կարող է դառնալ հանրաքվեն: Այդ մասին հայտարարել է կառավարության ներկայացուցիչը ցուցարարների հետ վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո:

Անկարայում ԱԶԿ կենտրոնակայանում կազմակերպված զրույցը տևել է մոտ 5 ժամ: Սա Էրդողանի առաջին հանդիպումն է ցուցարարների հետ անկարգությունների 16 օրվա ընթացքում:

Մինչդեռ իշխանությունները կրկին հորդորել են բողոքի ակցիաների մասնակիցներին հեռանալ զբոսայգուց: Ստամբուլի քաղաքապետը հերքել է լուրերն այն մասին, թե իշխանությունները պատրաստվում են գիշերը գրոհել Գեզի զբոսայգին, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---