1 փետրվարի 2006 - 18:21 AMT
ՌԴ Պետդումայի աշխատանքային խումբը կայցելի Հարավային Կովկասում տեղակայված ռուսական ռազմակայանները
Փետրվարին ՌԴ Պետդումայի աշխատանքային խումբը կայցելի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները, հայտնում է ՌԴ Պետդումայի մամլո ծառայությունը: Յուրաքանչյուր ռազմակայանի այցելության ընթացքում խումբը պետք է կազմի հաշվետվություն ռազմակայանում առկա թերությունների վերաբերյալ, եւ միջոցառումներ առաջարկի դրանց վերացման համար: Աշխատանքային խմբին նաեւ հանձնարարվել է որոշել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, գույքով եւ անհրաժեշտ նյութական միջոցներով ապահովվածությունը, ինչպես նաեւ ճշտել կայանների աշխատակազմի եւ նրանց ընտանիքների անդամների նյութական եւ սոցիալ-կենացաղային ապահովվածությունը: Աշխատանքային համագործակցության բարելավման նպատակով ենթադրվում է ռուսական ռազմակայանների այցելության հնարավորությունը այն պետությունների խորհրդարանականների հետ համատեղ, որոնց տարածքում տեղակայված են կայանները:

Աշխատանքային խմբի կազմի մեջ են մտնել Դումայի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Միխաիլ Բաբիչը, անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Իգոր Բառանովը, ինչպես նաեվ ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերով զբաղվող հանձնաժողովի փոխնախագահ Րիֆատ Շայհուդինովը: Բացի այդ, աշխատանքային խմբի կազմում ռուսական կայանները կայցել են Անվտանգության խորհրդի, ԱԳՆ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Կրթության եւ գիտության , Գյուղատնտեսության եւ հասարակական զարգացման , Տնտեսական զարգացման եւ առեւտրի, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: