13 հունիսի 2013 - 17:45 AMT
Հունիսի 30-ից նախագահությունը ՍԾՏՀ-ում անցնում է Հայաստանին

Հունիսի 21-ին Օդեսայում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) ԱԳՆԽ նիստը Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի նախագահությամբ:

Գագաթաժողովում կամփոփվեն Ուկրաինայի 6-ամսյա նախագահության արդյունքները ՍԾՏՀ-ում, նախագահությունը կստանձնի Հայաստանը:

Ուկրաինան ստանձնել էր նախագահությունը կազմակերպությունում 2013թ. հունվարի 1-ին: