ԱԻՆ-ը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալությունը համատեղ ծրագիր են իրականացնում

ԱԻՆ-ը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալությունը համատեղ ծրագիր են իրականացնում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ծրագրի իրականացման պատսխանատու մենեջեր Բ.Սոսնովսկին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարության հետ իրականացվող համատեղ աշխատանքների ընթացքը, ՀՀ ԱԻՆ կողմից կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերին արձագանքման իրավական հիմքերը, գործառույթները, գործողությունները, ինչպես նաև կենսաբանական դեպքերին արձագանքման ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի կարողությունների բարձրացման, անձնակազմի ուսուցման և անհրաժեշտ սաքավորումներով ապահովման հարցերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---