Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Կայացել է Արամ Խաչատրյանի  անվան 9-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած 4 թավջութակահարները հանդես են եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Երրորդ փուլում հաղթանակի համար մրցում էին Անդրեյ Իոնիցան (Ռումինիա), Ալեքսանդրանժ Պերլովան (Ռուսաստան), Աննա Մորոզովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։

Մասնակիցները եզրափակիչ փուլի համար հնարավորություն էին ստացել ընտրելու Ա. Խաչատրյանի երկու ստեղծագործություններից մեկը՝ ռապսոդիան կամ թավջութակի կոնցերտը։

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։

Մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---