Էրդողանն ու ցուցարարներն ամբողջ գիշեր բանակցել են

Էրդողանն ու ցուցարարներն ամբողջ գիշեր բանակցել են

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե ամբողջ գիշեր բանակցել է ցուցարարների ներկայացուցիչների հետ, ովքեր արդեն երկու շաբաթ է Ստամբուլի կենտրոնում բողոքի ցույց են անցկացնում:

Ցուցարարները իշխանությունների հետ հանդիպումը դրական են գնահատել` նշելով, որ հետագա քայլերը կքննարկեն Գեզի այգում գտնվող բողոքավորների հետ: Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են այգու տարածքում վերակառուցման հանրաքվեի գնալ, հայտնում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի առավոտյան Էրդողանը ցուցարարներին վերջնագիր էր ներկայացրել` պահանջելով 24 ժամվա ընթացքում ազատել Թաքսիմ հրապարակն ու Գեզի զբոսայգին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---