14 հունիսի 2013 - 11:38 AMT
Ֆիլիպինների ափերի մոտ 57 ուղևորի տեղափոխող լաստանավ է ջրասույզ եղել

Բուրիաս կղզու մոտ Ֆիլիպինների արշիպելագի կենտրոնական մասում այսօր սուզվել է 57 ուղևորի տեղափոխող լաստանավ, 37 մարդ համարվում է անհայտ կորած: Այդ մասին հայտնել է ափամերձ պարեկային պահպանության ծառայությունը:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: 20 ուղևորի հաջողվել է փրկվել: «Հնարավոր է, դեռ հույս կա, որ անհայտ կորածների մեջ ևս կան ողջ մնացածներ: Մենք դեռ հաշվետվություն չենք ստացել բոլոր փարկարար թիմերից, որոնք աշխատում էին պատահարի վայրում»,-ասել է հերթապահ սպան: