14 հունիսի 2013 - 10:13 AMT
«Մեծ Եվրոպա». Ավետիք Գրիգորյանը բարձրացել է 15-րդ տեղը

Բուլղարիայում շարունակվում է ընթանալ շախմատային «Մեծ Եվրոպա» երկրորդ մրցաշարը: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 4-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Պետար Դրենչևի հետ: Գրիգորյանը երեք միավորով բարձրացել է 15-րդ տեղը:

Տիգրան Պետրոսյանն էլ սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Մաթիաս Ռոեդերի նկատմամբ և 3 միավորով գրավում է 27-րդ տեղը:

Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ Գրիգոր- Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա)` 89-րդ: