
Իշխանությունը քննադատում է ինքն իրեն, ինչը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, նոր չի նկատվում: «Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ ամեն ինչ իրենցն է, ամեն տեղ իրենք պետք է լինեն, մոնոպիլազացրել են տնտեսությունը, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում: Իրենք փորձում են ներկայանալ և իշխանություն և ընդդիմությունը: Սա աբսուրդ է: Իրենք իբր մարտավարական հնարք են կիրառում: Ասում են նախ մենք վեր հանենք այդ խնդիրնեը, որ ընդդիմադիրները չխոսեն, հետո էլ մարդկանց մոտ ցույց տանք, որ մենք ընդունում ենք մեր սխալները և կուղղվենք»,- այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը հիշեց քրիստոնեական կանոնը՝ խոստովանությանը պետք է հաջորդի ապաշխարհումը: «Բայց չեն գիտակցում,որ Ա-ն ասել ես, Բ-ն էլ պիտի ասես: Խոստովանեցիք մեղքերը, բա ապաշխարհությունն ո՞վ պետք է անի: Սկսեք մի պրոցես, որ մարդիկ տեսնեն, որ դուք մաքրման գործընթացի մեջ: Խոստովանությունն առանց ապաշխարհության ցինիզմ է: Հանցագործ աշխարհին բնորոշ էլեմենտներ են նկատվում: Իսկապես այնպիսի քննադատություներ են հնչեցնում, որ բան չի մնաում ասելու: Սակայն, եթե բացասական երևույթները չվերացվեն, դա պարզապես ինքնախաբեություն է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով ընդդիմությանը, նա նշեց, որ չի արդարացնում ընդդիմությանն ամբողջությամբ: Նա ընդգծեց, որ եթե ընդդիմությունը չի կարողանում միավորվել, իշխանություններին լուրջ հնարավորություն է տրվում, որ ինչ ցանկանան, անեն: «Ժողովուրդը մեկ կոնկրետ այլընտրանք պետք է տեսնի, ոչ թե բազմադեմ ընդդիմություն: Ընդդիմության հիմանական մարտահրավերն այսօր միավորվելն է, պահանջների միասնական փաթեթ ձևավորելն է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը միևնույն ժամանակ նկատեց, որ իշխանությունները պետք է խոստովանեն, որ ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքական ուժերը տեղ չունենան Հայաստանում: «Երբ ստեղծում ես մի վիճակ, որտեղ իշխող կուսակցությունն ու պետությունը նույն բանն են, տակը բան չի մնում: Ամենը տնօրինում է մեկ ուժ, դաշտ չի մնում գործելու: Այս աբսուրդ վիճակը դրանով է պայմանավորված: Ինչպե՞ս է հնարավոր, որ ժողովրդի 80-90 տոկոսը դժգոհ են և ձայնը տալիս են իշխանություններին: Սա խոսում է այն մասին, որ ժողովորդի համակրանքն ու ընդտրությունն իրար հետ որևէ կապ չունեն»,- ընդգծեց նա:
ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենք անկեղծ ցանկություն ունեն երկիրն այս վիճակից դուրս բերելու: «Վերատադրման համակարգն այս աստիճանի արմատներ է գցել, մենք մանրից մոտեցել ենք Խորդրային միության տոտալիտար ռեժիմին, շատ նման է Բրեժնևի ռեժիմին: Այնտեղ էլ այլըտնտրանք չկար: Բայց եթե հզոր Խորհդային միությունը չդիմացավ, Հայաստանը հաստատ չի դիմանա»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը: