2 փետրվարի 2006 - 16:37 AMT
Ավստրիայում ՀՀ դեսպանը եւ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը
Հունվարի 30-ին Ավստրիայում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Յոհաննես Կյուրլեին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Գլխավոր քարտուղարի հետ քննարկվեցին հայ-ավստրիական երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ, որոնց մեջ կարեւորվեց բարձր մակարդակով փոխայցերի կազմակերպումը: Կողմերն անդրադարձան ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի գործարկման խնդրին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի: