14 հունիսի 2013 - 14:06 AMT
Լևոն Թոքմաջյանն այժմ աշխատում է Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի վրա

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը այժմ աշխատում է Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քանդակագործը:

«Սպիտակ մարմարից քանդակ է, շատ շքեղ: Ափսոսում եմ, որ պետք քաղաքային պանթեոնում պետք է տեղադրվի»,-ասաց քանդակագործը և տեղեկացրեց, որ քաղաքապետին առաջարկել է, որ որևէ դպրոց կամ փողոց երգչուհու անունով կոչեն: «Շատ հայրենասեր երգչուհի էր, նրան շատ էին սիրում»,-ասաց քանդակագործը: