14 հունիսի 2013 - 14:36 AMT
Հունիսի 16-ին կանցկացվի Գառնիկ Հովհաննիսյանի անվան սամբոյի միջազգային հուշամրցաշարը

Հունիսի 16-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը «Աշխատանք» մարզադահլիճում կանցկացնեն ըմբշամարտի ձևերից առաջին հայ աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:

Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին:

1983-95 թթ Հովհաննիսյանն աշխատել է սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում` որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: