14 հունիսի 2013 - 14:45 AMT
Կայացել է սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի ձյուդոյի բաց առաջնությունը

Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է դպրոցի 2013թ. ձյուդոյի բաց առաջնությունը:

Առաջնությունն ընթացել է երկու տարիքային խմբերում, և ելույթ են ունեցել դպրոցի և մասնաճյուղերի մոտ 100 պատանի մարզիկներ:

Ելույթ են ունեցել 1999-2001թթ ծնված մարզիկները և 2002 թ ծնվածներն ու ավելի փոքր տարիքի մարզիկներ: