14 հունիսի 2013 - 14:57 AMT
Ջավախքում գործող «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը հունիսի 13-ին հյուրընկալվեց Ասպինձայում

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը հունիսի 13-ին հյուրընկալվեց Ասպինձայում և հանդես եկավ «Պոչատ աղվես» ներկայացմամբ:

Ասպինձայի վերականգնողական կենտրոնի և Ռուսաստանից ժամանած նմանատիպ խինդիրներ ունեցող երեխաները հնարավորություն ունեցան դիտելու Ախալքալաքի «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի սաների ներկայացումը ռուսերեն լեզվով:

«Պուրպիկ» մանկապատանեկան թատրոնը Ասպինձայում հյուրընկալվեց RHA վերականգնողական կենտրոնի նախագահ Էլիսո Ռեխվիաշվիլու հրավերով:

«Բարձր դասարանցիները ներկայացրին հրաշալի տիկնիկային թատրոն: Շատ լավ է, երբ մարդիկ սկսում են ընկերնալ իրար հետ: Երեխաները այնքան հիանալի էին խաղում, որ ոչնչով չէին տարբերվում պրոֆեսիոնալ և բարձրակարգ կատարողներից: Նրանք շատ լավ են զգում բեմը: Մենք շնորհակալ ենք, որ նման բարի գործ են անում՝ երեխաները ուրախություն և ծիծաղ են պարգևում հենց երեխաներին», - ասաց Էլիսո Ռեխվիաշվիլին:

Ասպինձայի վերականգնողական կենտրոնի սաների կողմից «Պոչատ աղվես» ներկայացումն ընդունվեց բուռն ծափողջյուններով և երեխաների անմիջական ու ջերմ միջամտություններով:

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնը Ջավախքում գործնեություն է ծավալում 2004-ից սկսած, նախաձեռնությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի: «Պուրպիկ»-ի առաջնային նպատակն է թատերական ներկայացումներով նպաստել Հայ Եկեղեցու ամրապնդմանը Ջավախքում:

«Պուրպիկ» տիկնիկային մանկապատանեկան թատրոնն անընդհատ շրջագայում է Ջավախքի գյուղերով, հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: