14 հունիսի 2013 - 15:22 AMT
Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը և Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին:

Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ կայացան նաև ԵԽ նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ: Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: