«Արարատբանկն» ամփոփել է 2012թ. գործունեության արդյունքները14 հունիսի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում 2012թ. իր տարեկան ժողովոն էր գումարել «Արարատբանկ» ԲԲԸ-ն Բանկի զուտ շահույթից 297 մլն դրամ վճարվել է բաժնետերերին որպես շահաբաժին: «Մենք կատարեցինք մեր ռազմավարական ծրագիրը հավանաբար 140 տոկոսով, աճ ենք գրանցել բոլոր ցուցանիշներով: Բանկի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են Հայաստանի բանկային շուկայում»,-հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: 2012թ. վերջին բանկի ակտիվները կազմել են 113,7 մլրդ դրամ՝ ավելանալով 2011թ. համեմատ 29,8 տոկոսով: Բանկի պարտավորությունները հաշվետու շրջանում աճել են 29,1 տոկոսով և կազմել են 97,255 մլրդ դրամ: Զուտ շահույթը 2012թ. կազմել է 3,3 մլրդ դրամ՝ ապահովելով 50,5 տոկոս աճ: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 34,4 տոկոսով՝ հասնելով 16 մլրդ դրամի: 2012թ. վերջին հաճախորդներին տված վարկերը կազմել են 53,662 մլրդ դրամ, ինչը 2011թ. ցուցանիշից ավելի է 39,8 տոկոսով: 2012թ. վերջին հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 63,279 մլն դրամ, որը 2011թ. համեմատ աճել է 25,4 տոկոսով: 2012թ. վերջին թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 103,015 հատ, որը 2011թ. վերջի համեմատ աճել է 20,1 տոկոսով: 2012թ. վերջին հաճախորդների թիվը կազմել է 167 103՝ աճելով 18,6 տոկոսով: 2012թ. բացվել է բանկի 4 մասնաճյուղ, իսկ տարածքային ցանցը ընդգրկել է 42 մասնաճյուղ: Անդրադառնալով 2013թ. ծրագրերին՝ բանկի ղեկավարը նշեց, որ կշարունակվի զարգացման միտումը, ինչպես նաև ջանքեր կգործադրվեն ոչ միայն պահպանելու, այլ նաև բազմապատկելու 2012թ. գրանցված աճի ցուցանիշները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |