ՎԶԵԲ-ը «Արարատբանկին» շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ

ՎԶԵԲ-ը «Արարատբանկին» շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու «Արարատբանկ» ԲԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել, որով հայկական բանկը ստանում է հաստատող բանկի կարգավիճակ: Փաստաթուղթը ստորագերլ են «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ու ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Մենք այսուհետ անդամակցում ենք հաստատող կարգավիճակ ունեցող բանկերի ընտանիքին, այնպիսի բանկերի հետ մեկտեղ, ինչպիսիք են Raiffeisen bank, Deutsche Bank-ը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Օսիպյանը բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ:

Բանկիրը նշել է, որ «Արարատբանկը» ակտիվ է առևտրի ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, 2012թ. բանկը ակրեդիտիվներով իրականացրել է 7,8 մլն դոլարի գործարք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---