14 հունիսի 2013 - 17:11 AMT
Փորձագետ. Ռուսաստանը լծակներ չունի փոխելու համար ղարաբաղյան կարգավորման կուրսը

«Ստատուս քվոն ոչ ոքի չի գոհացնում, սակայն փոփոխությունը հղի է հակամարտության վերսկսմամբ»,-հայտարարել է Vesti.Az-ին քաղաքական մեկնաբան Իվան Սուխովը: «Ինչպե՞ս կարող է Մոսկվան ակտիվացնել իր կուրսը ղարաբաղյան կարգավորման մեջ: Ի՞նչ, նա ինչ-որ լծակներ ունի դրա համար: Ոչ, նա ունի առանձին Հայաստանի և առանձին Ադրբեջանի հետ աշխատելու լծակներ: Իսկ ղարաբաղյան կարգավորման կուրսը փոխելու լծակներ չունի»,-վստահ է նա:

Մեկնաբանելով ադրբեջանա-ռուսական հարաբերությունները՝ մեկնաբանը նել է, որ դինամիկան չի գոհացնում:

«Գաբալայի ՌԼԿ: Թեև Ռուսաստանը այդ կայանի կարիքը չունի, սակայն այս հարցում ամեն ինչ այնպես չէ, ինչպես Կրեմլը կցանկանար: Մոսկվան կցանկանար մասնակցել հումքի տարանցմանը տարածաշրջանում, սակայն տեխնիկապես չի կարող, առավել ևս դրա հրավերը չունի: Մյուս կողմից Բաքվի հարաբերություններն Արևմուտքի ու Թուրքիայի հետ: Մոսկվան չի սիրում, երբ իր արտոնյալ գոտու երկրները էլի մեկ ուրիշի հետ են շփվում: Հարաբերություններ ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի հետ, Ռուսաստանը չի կարող որոշակի սահմանից այն կողմ անցնել Բաքվի հետ հարաբերություններում, հիմնականում Ղարաբաղին առնչվող ոլորտում»,-գտնում է փորձագետը:

Անդրադառնալով Իրանի հարցին և Բաքվի մասնակցությաւնը Արևմուտքի հնարավոր գործողությանը՝ Սուխովը նշել է, որ պատերազմն Իրանում կանխորոշված չէ: «Հուսով եմ, որ Իրանում պատերազմ չի լինի, որովհետև, եթե այնուամենայնիվ դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը սկզբից պատասխան հարված կստանա Իրանից, հետո՝ միլիոնավոր փախստակններ, որոնք կոչնչացնեն և Ադրբեջանը, և ողջ Հարավային Կովկասը: Ոչ կայուն ինստիտուտներ, ոչ ռեսուրսներ, նման գործընթացը Հարավային Կովկասում կառավարելու համար, չկան»,-վստահ է մեկնաբանը:

Ըստ Սուխովի, հարկ չկա նաև տոնելու Ահմադինեժադի պաշտոնավարման ավարտը: «Ահմադինեժադը կարող էր գնալ բանակցությունների: Իսկ նրանք, ով կփոխարինի նրան, խամաճիկներ կլինեն այաթոլլաների ձեռքում: Այդ իմաստով Իրանը վտանգավոր կդառնա, քանի որ նրա արտաքին քաղաքականությունը կարող է ավելի անկանխատեսելի դառնալ: Ահմադինեժադի հեռանալուն պես կարող է փակվել, կամ նեղանալ Իրանի հետ հնարավոր շփումների պատուհանը և նրա մեկուսացումը հաղթահարելու հավանականությունը»,-ասել է փորձագետը:

Սուխովը մեկնաբանել է նաև իրադարձությունները Թուրքիայում և պատասխանել է այն հարցին, թե ինչպես դրանք կանդրադառնան Թուրքիայի դերին տարածաշրջանում և Բաքվի հետ հարաբերությունների վրա:

«Էրդողանի սխալն այն էր, որ նրա արձագանքը չափից կոշտ էր: Մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած հատվածում հակամարտությունը հանգուցալուծելու փորձերը նրան շատ ավելին կտային, քան ոստիկանության ջրաշիթերը: Ջաշիթերը ի չիք դարձրեցին պայմանավորվելու հույսերը, իսկ դա կարող է հետագա իրադարձությունները տանել դոմինոյի սկզբունքով՝ որքան շատ ցրեն, այնքան շատ բողոքեն: Նույնիսկ եթե Էրդողանը հաղթի, նրա լեգիտիմության դաշտը շատ կկրճատվի: Քանի դեռ նա է իշխանության գլուխը, այդ ամենը չի անդրադառնա Ադրբեջանի վրա: Իսկ եթե ինչ-որ բան փոխվի և Էրդողանը հեռանա քաղաքական ասպարեզից, այն ժամանակ հարկ կլինի հետևել թե ով նրան կփոխարինի և ինչպես դա կանդրադառնա Բաքվի հետ հարաբերությունների վրա: Ցանկացած թուրքական վարչակազմ Ադրբեջանին որպես դաշնակից կընդունի, գործընկեր և տառացիորեն որպես սեփական տան բակը: Տեսականորեն, նոր վարչակազմը կարող է ավելի ակտիվ լինել Հայաստանի հետ սահմանի հարցում, այստեղ կան շահագրգիռ կողմեր, բայց շատ են նաև խոչընդոտները, ինչպես Էրդողանի, այնպես էլ ցանկացած հետնորդի համար»,-ասել է նա: