14 հունիսի 2013 - 17:10 AMT
Ստամբուլում հարգում են կախաղան բարձրացված հայ հեղափոխականների հիշատակը

Վաղը Ստամբուլի Սուլթան Բայազեդ հրապարակում միջոցառում է անցվկացվելու` ի հիշատակ 98 տարի երիտթուրքերի կողմից կախաղան բարձրացված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 20 անդամների: Իսկ մինչ այդ` այսօր հիշատակի մեկ այլ միջոցառում է անցկացվել, որին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր Հայաստանից, Թուրքիայից ու Լիբանանից:

Ինչպես Ստամբուլից հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, միջոցառմանը ներկա է եղել թուրք հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, ով ասել է, որ հնչակյանները մեծ դեր են ունեցել Թուրքիայում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում և որ Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին ժողովրդական ցույցը կազմակերպել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության անունից ելույթ է ունեցել լիբանանահայ գործիչ Ալեքսան Քյոշքերյանը, ով գոհունակություն է հայտնել՝ տեղեկանոլով, որ Թուրքիայում հիշատակի մեկ այլ միջոցառում էլ է լինելու:

Միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ պատրաստել են նաև երկլեզու գրքույկ, որում ներկայացվել է կախաղան բարձրացված հայ հեղափոխականների կենսագրություններն ու անցած ուղին: