3 փետրվարի 2006 - 14:15 AMT
Ապրիլին Լիտվայի նախագահը կայցելի Երեւան եւ Բաքու
Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Այցը նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլին: Առաջիկայում կսկսվի այցի ծրագրի եւ օրակարգի նախապատրաստման աշխատանքը: Ըստ նախնական տվյալների, այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասի երկրների եւ Բալթիայի համագործակցությունը «3+3» ձեւաչափով: Վ.Ադամկուսը Ադրբեջանից բացի մտադիր է այցելել նաեւ Հայաստան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: