«Բոլորը գնում են Երևան». Հետխորհրդային մայրաքաղաքները զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկար ունեն

«Բոլորը գնում են Երևան». Հետխորհրդային մայրաքաղաքները զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկար ունեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «21-րդ դարի քաղաքները» կլոր սեղան-քննարկում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառման գլխավոր նպատակն էր հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ զարգացման հեռանկաների բացահայտումը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանի զբոսաշրջության զարգացման ուղիներն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայում ակտիվորեն ընթացող մայրաքաղաքի բրենդավորման գործընթացը:

«21-րդ դարի քաղաքների զարգացումը մեծապես պայմանավորված է նաև զբոսաշրջության զարգացմամբ: Երևանն այսօր ունի մեծ ներուժ միջոցառումային զբոսաշրջության օրացույցում իր ուրույն տեղը զբաղեցնելու և յուրահատուկ կենտրոն դառնալու համար: Պատահական չէ, որ ամեն տարի հոկտեմբերին նշվող «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևանը հազարավոր հյուրերի է ընդունում տարբեր երկրներից»,- նշել է Մարիա Բարաղամյանը:

Կլոր սեղանի շրջանակում քննարկվել են նաև քաղաքների բրենդավորման և սոցիալ-մշակութային մարքեթինգի հետ կապված հարցեր: Կարևորվել է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ որպես 21-րդ դարի քաղաքների զարգացման նախապայման: Միջոցառմանը մասնակցել են նաև Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս շարունակելու համագործակցությունը և փորձի փոխանակումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---