Ֆլեշ-մոբ, անձրևանոցներով երթ և բասկետբոլ Փախստականների համաշխարհային օրվա առիթով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գարսենյակը հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրվա առիթով կազմակերպել է մի շարք միջոցառումներ և բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու:

1.Ֆլեշ-մոբ՝ հունիսի 16-ին, ժ. 18:00-20:00, որին մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղացի և փախստական երիտասարդներ:50 մասնակիցներ կբաժանվեն 3 խմբի և կանցնեն հետևյալ երթուղիներով՝ Խումբ 1-ին՝ Հանրապետության Հրապարակ - Տիգրան Մեծ փ. - Մելիք Ադամյան փ. – Փ. Բյուզանդ փ. - Հանրապետության Հրապարակ:

Խումբ 2-րդ՝ Հանրապետության Հրապարակ - Աբովյան փ. – Արամի փ. – Մ. Նալբանդյան փ. - Հանրապետության Հրապարակ:

Խումբ 3՝ Հանրապետության Հրապարակ - Վազգեն Սարգսյան փ. - Հանրապետության Հրապարակ:

2.Անձրևանոցներով երթ՝ մարտի 20-ին, ժ. 17:00-19:00, մասնակցում են 200 կամավորներ:

Երթուղին է Հանրապետության Հրապակ - ՄԱԿ-ի գրասենյակ – Ամիրյան փ. – Մ. Մաշտոց պող. – Կորյունի փ. – Աբովյան փ. – Մոսկովյան փ. - Ազատության Հրապարակ - Հյուսիսային Պողոտա - ՄԱԿ-ի գրասենյակ:

3.Բասկետբոլի խաղ Շահումյանի անվ. Հրապարակում /Վազգեն Սարգսյան փ., Կոնգրես հյուրանոցի հարևանությամբ/՝ հունիսի 23-ին, ժ. 18:00-21:00՝ տեղացի և փախստական երիտասարդներից կազմված 8 թիմերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---