Ֆրանսիան համաձայն է, որ ԵՄ-ԱՄՆ բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին շարունակվեն

Ֆրանսիան համաձայն է, որ ԵՄ-ԱՄՆ բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին շարունակվեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիան համաձայն է, որ ԵՄ-ԱՄՆ բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին շարունակվեն: Ֆրանսիական կողմի համար խոչընդոտ կարող էր ծառայել ԶԼՄ-ների ու կինոինդուստրիայի կանոնակարգման հարցը, հայտնում է France24-ը: Փարիզը մտահոգ էր, որ ֆրանսիական կինոինդուստրիան և ինտերնետ-հատվածը կարող են ուժեղ մրցակցության հանդիպել Հոլիվուդի ու ամերիկյան համակարգչային ընկերությունների կողմից: Արդյունքում ԵՄ կողմից բանակցողները մանդատ չեն ստանա կինոյի ու մեդիայի ոլորտների քննարկման համար:

Ձևականորեն Բրյուսելի ու Վաշինգտոնի բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման մասին կարող են սկսվել արդեն «Մեծ ութնյակի» գագաթաժողովում, որը կայանալու է Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-18-ը: Բանակցությունները կավարտվեն մինչև 2014թ. վերջը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---