Հայկական զինված ուժերը չեն խախտել հրադադարը. ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Հայկական զինված ուժերը չեն խախտել հրադադարը. ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտության դեպքում միայն արձագանքում են հակառակորդի նախահարձակ գործողություններին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկություններին, թե երեկ հայկական զինված ուժերը տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, Սենոր Հասրաթյանն արձագանքեց. «Ես այդ աննորմալությունը չեմ մեկնաբանում»:

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հայտարարեց, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: «Շատ դժվար է հասկանալ, թե իրենք ինչով են առաջնորդվում` ամենատարբեր քաղաքական, ռազմական, ներքին և արտաքին պատճառներ կան»,- ասաց նա:

Ավելացնենք, որ ադրբեջանական APA գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե հայկական զինված ուժերը երեկ գիշեր խախտել են հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը և իրենք պատասխան կրակ են բացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---