3 փետրվարի 2006 - 16:49 AMT
Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը չպետք է մասնակցեն հարեւան երկրները
Ո'չ հարեւան երկրների, ո'չ համանախագահ-երկրների ներկայացուցիչները չպետք է մասնակցեն Ղարաբաղի խաղաղպահ առաքելությանը: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:«Դեռ վաղ է խոսել խաղաղարարների մանդատի կամ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում նրանց տեղակայման ժամկետների մասին, քանի որ հակամարտության կարգավորման հարցի շուրջ դեռ չեն հասել համաձայնության»,- ասել է նա լրագրողներին: Հիշեցնենք, որ հունվարի 25- ին ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործոց նախարար Կարել դե Գուխտը Երեւանում հայտարարել էր, որ ներկայումս բանակցություններ են տարվում ԵԱՀԿ անդամ-երկրների հետ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության անցկացման վերաբերյալ: