Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ռումինիան ներկայացնող Անդրեյ Իոնիցան15 հունիսի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացել է Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացել են Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։ Սահմանվել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ։ Մրցույթի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, իր խոսքում կարևորելով փառատոնի անցկացումը տաղանդավոր երիտասարդների ճանապարհ հարթելու գործում, նշել է, որ հաղթողը՝ Անդրեյ Իոնիցան, հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ է հանձնել Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին ևս հրավիրել է մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը շատ բարձր է գնահատել խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարևորել է նաև ժյուրիի անաչառ և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել էր հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այն շնորհվել է Լևոն Առաքելյանին (Հայաստան): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվել է Արմեն Բաբախանյանին և Արթուր Ավանեսովին: ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ սահմանել էր հատուկ մրցանակ երկու հայ մասնակցի` Հակոբ Աթյանի և Միքայել Նավասարդյանի համար, որոնք 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում կմեկնեն ԱՊՀ երկրներ հյուրախաղերի: Արամ Խաչատրյան տուն թանգարանը, ըստ ավանդույթի, սահմանել էր մրցանակ Արամ Խաչատրյանի սոլո սոնատի լավագույն կատարման համար: Այն հանձնվել է Անդրեյ Իոնիցային (Ռումինիա): Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված էր երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը, մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, և անցկացվել է 3 փուլով։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |