Թշվառության պատկերը. Լուսինե Կուտսուզյանը չորս անչափահաս երեխաների հետ ապրում է հանրակացարանում (վիդեո) 15 հունիսի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում հարյուրավոր անօթևան ընտանիքներ են ապրում: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ Կենտրոնը» տեսանյութում ներկայացնում է Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի մասին պատմող փոքրիկ դրվագներ, որտեղ երևում է անտեսված թշվառության պատկերը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |