Է.Մինասյան. Քննարկվում է Սահմանադրության ընդունման օրը նաև պետական խորհրդանշիների օր նշելու հարցը15 հունիսի 2013 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Քննարկվում է հուլիսի 5-ը՝ Սահմանադրության ընդունման օրը, նաև պետական խորհրդանիշների օր նշելու հարցը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: «Պետական խորհրդանշանները պետության լրիվության խորհրդանիշն է, ազգային ոգու միասնության արտահայտությունը»,- ասաց նա և խորհրդանշանների օրը պետականորեն նշելը կարևոր է այն առումով, որ «մեզ մոտ ոչ բոլոր դեպքերում է հարգանք դրսևորվում պետականության նկատմամբ, պետականության, անկախության գաղափարը ոչ բոլորի մոտ է արմատավորվել»: Պատմաբանը կարծում է, որ օրը պետականորեն նշելու դեպքում խորհրդանշանների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի: Նշենք, որ թեև հունիսի 15-ը նշվում է որպես պետական խորհրդանշանների օր, սակայն այն սահմանադրորեն ընդունված չէ: Ավելացնենք, որ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: Ավելացնենք, որ ՀՀ խորհրդանիշներն են եռագույն դրոշը, զինանշանը և օրհներգը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |