3 փետրվարի 2006 - 17:29 AMT
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում չեն բախվում
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում չեն բախվում: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ռուսաստանի համանախագահներ Ստիվեն Մաննի եւ Յուրի Մերզլյակովի մոտ եւս տարաձայնություններ չեն առաջանում: «Ներակյումս ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը բավական լավ են համագործակցում տարածաշրջանում եւ հույս ունեմ, որ համագործակցությունը կշրունակվի»,- հայտարարել է Ջոն Էվանսը