17 հունիսի 2013 - 10:56 AMT
Անկարայում արգելվել է ցանկացած տեսակի հավաքի անցկացումը

Երեկվանից Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում արգելված է ցանկացած տեսակի հավաք: Իշխանությունները զգուշացրել են, որ զգուշացմանը չենթարկվելու դեպքում միջոցներ կձեռնակրվեն, իսկ կազմակերպիչները կենթարկվեն պատասխանատվության:

Նշենք, որ Թուրքիայում արդեն երրորդ շաբաթն է` չեն դադարում կակակառավարական ցույցերը: Ամեն ինչ սկսվել է մայիսի 31-ին` Ստամբուլում: Սկզբում ցույցի մասնակիցները պահանջում էին չհատել Գեզի այգու ծառերը, որտեղ պատրաստվում էին առևտրի կենտրոն կառուցել, հետո հավաքը վերածվեց հակակառավարական ցույցի:

Այն բանից հետո, երբ շաբաթ օրը ոստիկանները արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրեցին այգու ակտիվիստներին, ցուցարարները «անկարգությունների գիշեր» սկսեցին և փողոց դուրս եկած քաղաքացիներ Ստամբուլում սկսեցին բարիկադներ կառուցել: