3 փետրվարի 2006 - 19:26 AMT
Վրաստանի նախագահը գտնվում էր «Իգլա» ԶՀՀ-ի նշանառության տակ
«Փետրվարի լույս 3-ի գիշերը Կարելիի շրջանի տարածքում հայտանաբերվել է ծառի վրա մոնտաժված «Իգլա» փոխադրիչ զենիթահրթիռային համալիրը, նշանառված Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու օդային երթուղու ուղղությամբ»,-հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Ըստ ԱԳՆ մամլո ծառայության տեղեկատվության, օդային նպատակակետերի ոչնչացման համար նախատեսված մարտական այդ սարքի մասին ՆԳՆ հատուկ ծառայություններին հայտնի է դարձել փետրվարի 2-ի ուշ երեկոյան: Զենքը հնարավոր չէր տեղափոխել, այդ պատճառով սակրավորները ստիպված էին այն ոչնչացնել տեղում: Մինչդեռ, ինչպես հաղորդել են Շիադ Քարթլի շրջանի (արեւելյան Վրաստան) ոստիկանության մարզային վարչությունում, սարքը հայտնաբերվել է Կարելի երկաթուղային կայարանին հարող տարածքում (վրաց-օսական հակամարտության գոտու մերձակայքում), հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: