Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան 6-րդ հուշամրցաշարը17 հունիսի 2013 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթանում են Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անվան 6-րդ հուշամրցաշարը: Մասնակցում են 55 շախմատիստներ: Առաջին տուրից հետո 25 շախմատիստներ հաղթանակներ են տոնել և վաստակել մեկ միավոր: Նրանց թվում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը և այլոք: Կարեն Ասրյանը 2006թ. շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացել է ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |