Հայաստանն ու Վրաստանը կարևորում են փորձի փոխանակումը արդարադատության ոլորտի բարեփոխման գործում

Հայաստանն ու Վրաստանը կարևորում են փորձի փոխանակումը  արդարադատության ոլորտի բարեփոխման գործում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում: Ձեր այցը Հայաստան լրացուցիչ քայլ է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում»:

Անդրադառնալով արդարադատության բնագավառում փոխգործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը և մի շարք դրույթների հստակեցումը: Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ կատարվող գործընթացը, ինչպես նաև հարևան երկրում տարբեր ոլորտներում առկա վիճակը:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը Թեա Ցուլուկիանիին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---