Բուլղարիայի նախագահ. Ես այլևս չեմ վստահում կառավարությանը

Բուլղարիայի նախագահ. Ես այլևս չեմ վստահում կառավարությանը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախագահ Ռոսլեն Պլեվնելիևն առաջարկել է այսօր խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին քննարկել Ազգային անվտանգության խորհրդատվական մարմնի շրջանակներում քաղաքական ճգնաժամից դուրս գալու ծրագիրը: Նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:

«Իմ դիրքորոշումը պարզ է: Ես այլևս չեն վստահում կառավարությանը, սակայն, դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ աշխատել նրա անդամների հետ սահմանադրական լիազորությունների շրջանակներում»,-հավելել է Բուլղարիայի նախագահը:

Կիրակի օրը երկրում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարները հունիսի 16-ին պահանջում էին նաև կառավարության հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---