17 հունիսի 2013 - 15:16 AMT
ԱՄՆ ու Հարավային Կորեան քննարկել են Հյուսիսային Կորեայի առաջարկը բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի հետ Հյուսիսային Կորեայի առաջարկը բանակցությունների մասին, հայտնում է Associated Press-ը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիա Օբամայի ուղևորության նախօրեին: Երկու երկրների նախագահների միջև քննարկման հիմնական առարկան եղել են անվտանգության հարցերն ու ՀԿԺՀ միջուկային ծրագիրը: Հյուսիսային Կորեան առաջարկել է ԱՄՆ-ին բարձր մակարդակի բանակցություններ սկսել: