Հայ–ռուսական Երևան–Պերմ գործարար համաժողովը տեղի կունենա հունիսի 19-ին

Հայ–ռուսական Երևան–Պերմ գործարար համաժողովը տեղի կունենա հունիսի 19-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 19–ին ժամը 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա հայ–ռուսական բիզնես ֆորում՝ Երևան–Պերմ, որի ընթացքում ներկայացվելու են հայ–ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ( շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն)։ Այսօր Հայաստանում կան հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շորջ 1000 ձեռնարկություն և մեծ պոտենցիալ։ Բիզնես–ֆորումի շրջանակներում կներկայացվեն Պերմի և Երևանի գործարար և ներդրումային մթնոլորտը, առանձին ապրանքանիշերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ ու անհատական հանդիպումներ, հայտնում է ԱԱՊ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---