17 հունիսի 2013 - 18:15 AMT
Դավիթ Բաբայան. Զբոսաշրջիկների Արցախ այցերը չեն կարող ապօրինի և վտանգավոր լինել

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր, որովհետև այն օկուպացված տարածք է:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պատասխանել է այս հայտարարությանը. «Երբ Արցախ են այցելում հայտնի մարդիկ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ,ամենատարբեր միջոցառումներ են կազմակերչպվում և ոչ մի վտանգ չի լինում: Ինչո՞ւ պետք է զբոսաշրջիկների համար վտանգավոր լինի: Այդ այցելությունների արդյունքում ձևավորված Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակն է վտանգավոր, ծիծաղելի և հիվանդագին: Ադրբեջանի նման հայտարարություններն ու քաղաքականությունը միայն ցույց են տալիս, որ այդ Ադրբեջան այցլելն է վտանգավոր»: