
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունիսի 15-ին կազմակերպել և իրականացրել են «Մտքի գրոհ» ինտելեկտուալ խաղը:
Խաղի կազմակերպման նպատակն էր ստեղծել հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդների միջև, ստեղծել բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների գիտելիքների դրսևորման և զարգացման համար, ինչպես նաև հաստատել նոր շփումներ, ձևավորել առողջ հոգեբանական մթնոլորտ հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդների միջև:
Խաղին մասնակցում էին 18-30 տարեկան երիտասարդներ: Խաղը բաղկացած էր երեք փուլից ։ Երեք փուլերի ամփոփումից հետո հաղթող ճանաչվեց «Կապույտ» թիմը:
Բոլոր մասնակիցներին շնորհավորեցին վկայականներ, մրցանակներ և հուշանվերներ:
Խաղի ավարտից հետո Երևանից ժամանած մասնակիցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գյումրու մարզային կենտրոնի կամավորների և խաղի գյումրեցի մասնակիցների հետ փոքրիկ էքսկուրսիա իրականացրին Գյումրու պատմամշակութային վայրերում, այցելեցին Հ. Շիրազի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններ։