17 հունիսի 2013 - 20:01 AMT
«Նաիրիտ»-ում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ փրկարար ծառայությունն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի տարածքում` թիվ 1/24 արտադրամասի մոտակա ուսումնական աշտարակում: Հրդեհի հետևանքով այրվել է100 կգ ռետինե թափոն: