18 հունիսի 2013 - 15:56 AMT
Բարաք Օբաման հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ

Իրանում նախագահական ընտրություններում հաղթած Հասան Ռոուհանին պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, ցույց տալու համար համաշխարհային հանրությանը, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ: Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Փի-բի-էս հեռուստաընկերությանը երկուշաբթի օրը:

Վարչակազմի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է «ավելի լուրջ ու սերտ համագործակցություն հաստատել Թեհրանի հետ: Նա նշել է, որ կիրառվող պատժամիջոցները «չեն հանվի, քանի դեռ չեն արվել էական քայլեր, ցույց տալու համար համաշխարհային հանրությանը, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: