18 հունիսի 2013 - 16:05 AMT
Դիլիջանի Գրան պրի. Երկու տուրից հետո միայն Նանա Ձագնիձեն միավոր չի կորցրել

Դիլիջանում ընթացող շախմատի կանանց գրան պրիի փուլի երկու տուրից հետո միայն մեկ մասնակից շախմատիստուհի է մնացել, որը միավոր չի կորցրել՝ դա Նանա Ձագնիձեն է Վրաստանից:

Այս անգամ նա ավելի ուժեղ գտնվեց Հարիկա Դրոնավալիից (Հնդկաստան) և 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 1,5 միավորով 2-րդ տեղում է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), որը հաղթեց Տատյանա Կոսինցևային (Ռուսաստան): Նույնքան միավոր ունի նաև Համփի Քոնեյրուն Հնդկաստանից, նա հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանին: Հայ շախմատիստուհին 1 միավորով նախավերջին 11-րդ տեղում է:

3-րդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի Ձագնիձեն: Մրցաշարը կտևի մինչև հունիսի 28-ը: