18 հունիսի 2013 - 13:52 AMT
Թուրքիայում վերսկսվել են բողոքի ակցիաները

Հունիսի լույս 18-ի գիշերը տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Թուրքիայի խոշորագույն քաղաքների փողոցներ: Ըստ տեղի ԶԼՄ-ների գնահատականների, միայն Ստամբուլում բողոքողների թիվը հասել է հարյուր հազարի: Այդ անգամ մարդիկ դուրս են եկել, բողոքելով ոստիկանության գործողությունների դեմ, որոնք կոպտորեն են կասեցնում ցույցերը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ուժ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Անկարայում ոստիկանները կրակել են ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: