18 հունիսի 2013 - 15:21 AMT
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը «Ոսկե ավազ» մրցաշարում նահանջել է 21-րդ տեղը

Բուլղարական «Ոսկե ավազ» ավանդական բաց մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել: Այս անգամ նա միավորները կիսել է Դրագիս Բլագոևիչի (Մոնտենեգրո) հետ և, վաստակելով 5,5 միավոր, 15-րդ տեղից նահանջեց 21-րդ տեղը:

Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի խաղաց Վալենտին Փամբուկչյանի (Բուլղարիա) հետ: Հայ շախմատիստն ունի 4,5 միավոր և զբաղեցնում է 67-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդը Զբինեկ Գիրաչեկն է (Չեխիա) 6,5 միավորով:

9-րդ տուրում Պետրոսյանը դիմակայում է Ալեսսանդրո Բոնաֆեդեին (Իտալիա), իսկ Գրիգորյանը՝ Ֆրեդերիկ Կլաուսին (Գերմանիա):