ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենը

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 7-ի հրամանագրով«Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար,հայտնում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը նախագահին առաջարկել է Հայաստանի «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը:Նրա թեկնածության քննարկումների ընթացքում հաշվի է առնվել նաեւ Հայաստանի մշակույթի շուրջ 50 գործիչների բաց նամակը, որոնք առաջարկել են թափուր պաշտոնի համար «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենի թեկնածությունը: Մասնավորապես, նամակը ստորագրել են հայ մշակույթի ականավոր գործիչներ Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Մանարյանը, Գեղամ Գրիգորյանը եւ այլոք: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, Հայաստանի մշակույթի գործիչները դրական են վերաբերվում Գ.Գեւորգյանի հնարավոր նշանակմանը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում, քանի որ «նա լավ կառավարիչ է եւ պրոֆեսիոնալ»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---