18 հունիսի 2013 - 13:13 AMT
Ունիվերսիադայում ելույթ կունենան չորս հայ սամբիստներ

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ համաշխարհային ուսանողական խաղերում ելույթ կունենան չորս սամբիստներ:

Կազան կմեկնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գոռ Մայիլյանը (57 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Առաքելյանը հանդես կգա նաև ձյուդոյում:

Հայ սամբիստները Կազան կուղևորվեն հուլիսի 14-ին: Ուսանողական խաղերը կկայանան հուլիսի 6-17-ը: