Արարատցիների հետ փոխնախարարի հանդիպումն ավարտվեց. Ծիրանը կմթերվի 500 դրամով

Արարատցիների հետ փոխնախարարի հանդիպումն ավարտվեց. Ծիրանը կմթերվի 500 դրամով

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետարանում հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ավարտվել է, ծիրան մթերող ընկերության ներկայացուցիչները հանդիպել են գյուղացիների հետ և պայմանավորվել են այն մթերել կգ-ը 500 դրամով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ գյուղացիներին որոշ մթերողներ արկղի դիմաց 4000 դրամ են առաջարկել, այն դեպքում, երբ արկղում 12 կիլոգրամ ծիրան է լինում, սովորաբար:

Ռոբերտ Մակարյանը հայտնեց նաև, որ բացի «Սպայկայից» այլ մթերողներ էլ կներգրավվեն և այժմ այդ ուղղությամբ բանակցությունն են ընթանում:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ծիրանը մթերել նորմալ գներով: Ըստ նրանց՝ որոշ մարդիկ փորձում են էժանացնել միրգը և մթերել այն ցածր գնով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---