7 փետրվարի 2006 - 15:19 AMT
Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ոչ մի առաջխաղացում տեղի չի ունենա, գտնում են Բաքվում
Ադրբեջանական «Նոր քաղաքականություն» դաշինքի հիմնադիրներից մեկը, քաղաքագետ Էլդար Նամազովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ խոստումնալից հայտարարությունները անհիմն են: Նրա խոսքերով, այսօր բանակցային գործընթացի մասնակիցները հանդես են գալիս տրամագծորեն հակառակ դիրքերից: «Դա պարզ է դառնում, եթե ուշադրություն դարձնենք պաշտոնական Երեւանի եի Բաքվի վերջին հայտարարություններին: Ուստի ես ոչինչ չեմ սպասում նախագահների առաջիկա ընտրություններից եւ բանակցային գործընթացում ոչ մի առաջխաղացում չեմ ակնկալում: Կարծում եմ, որ հարկավոր առաջընթացի իրականացման համար պետքական պայմանները դեռ չեն հասունացել. դրանք են ե'ւ միջազգային դրությունը ե'ւ երկրներում առկա ներքաղաքական դրությունը: Մինչ այդ երկու պայմանները բացակայում են, ղարաբաղյան խնդիրը մանրուն դրամ կմնա քաղաքական խաղերում»,- նշել է նա:

Ինչ վերաբերում էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն կարծիքին, թե 2006 թ-ը կարող է պատուհան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, ապա Նամազովը գտնում է, որ «նրանք ելնում են զուտ տեսական նկատառումներից` վկայակոչելով միջազգային փորձը»: «Որպես կանոն, ընտրական գործընթացները խանգարում են հակամարտության կարգավորմանը եւ բերում են բանակցությունների ընթացքի սառեցմանը: Մեր տարածաշրջանում այդ միջազգային փորձը հակառակ ձեւով է ներակայանում: Հետընտրական դրությունը մեր երկրում, ընդհակառակը, ուղեկցվում է իշխանության եւ ժողովրդի միջեւ աճող պառակտմամբ: Այդ պատճառով էլ համանախագահների մտահաղացումը կրում է զուտ տեսական բնույթ եւ մեր տարածաշրջանի համար կիրառելի չէ: Կողմերը հասկանում են, որ Փարիզում ոչ մի առաջխաղացում տեղի չի ունենա: Երեւի այժմ հիմք է նախապատրաստվում հետագայում ընդմիջում վերցնելու համար: Վերջին տարին լեցուն էր տարբեր խոստումնալից հայտարարություններով, չնայած որ կային կասկածներ, որ այդ բոլորը ուղղված է կառավարող վերնախավի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության բարձրացմանը»,- ասել էԷլդար Նամազովը, հայտնում է Բաքվի «Էխո» թերթը: