18 հունիսի 2013 - 16:32 AMT
Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովի անցկացումն ավելի հավանական է օգոստոսին

Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը հազիվ թե հաջողվի անցկացնել հուլիսին: Այդ մասին հայտարարել է «Ռոյթերս» գործակալությունը, G8-ի առաջնորդների բանակցություններին մոտ աղբյուրների վրա հղումով:

Խնդիրների քննարկման խոչընդոտ է հանդիսանում տերությունների պատվիրակությունների տարբեր մոտեցումը Սիրիայի անցումային կառավարության հարցին: Խորհրդաժողովի ավելի հավանական ժամկետ է համարվում օգոստոսը, նշում է գործակալությունը: